Աֆրիկան այն աշխարհամասն է, որից միշտ տարօրինակություններ են հորդում։ Այսպես՝ Աֆրիկայի Բոթսվանա պետությունում կովերի հետույթներին պարտադիր աչքեր են նկարում. ինչո՞ւ։ 

Աֆրիկա, Բոթսվանա պետություն. այստեղ կարողացել են բնության մեջ պահպանել ավելի քան 3000 առյուծ։ Սակայն այդքան առյուծներն իրենց հետ բերում են լուրջ խնդիրներ, նրանք հարձակվում էին կովերի վրա՝ հանգեցնելով կովերի զանգվածային կորստի։

Ինչպե՞ս պետք է կարգավորել այս խնդիրը։ Հարուստ ֆերմերները պատ են շարում, իսկ աղքատները կրակն են ընկնում ու առյուծներից ազատվելու հնար ոչ մի կերպ չեն կարողանում գտնել։ Խեղճ ֆերմերներն ինչ անում էին, չէր օգնում, միակ ելքը մնում էր զենքը, իսկ զենքի օգտագործումն էլ արգելվում էր։

Այս խառնաշփոթ իրադրությունում էկոլոգ Նիլ Ջորդանը Բոթսվանայում ակտիվորեն հետազոտում էր կենդանիների վարքագիծը և մի տարօրինակ բան նկատում․ առյուծը ցանկանում է հարձակվել եղնիկի վրա, ու այդ պահին եղնիկը պտտվում է, նայում է վերջինիս աչքերին, ու առյուծը թողնում, հեռանում է։

Փաստորեն, Eye contact-ն ուժեղ ազդում է առյուծների վրա։ Այս գաղափարը նա պատմում է աղքատ ֆերմերներին, և որոշում են կովերի հետույքին աչքեր նկարել, քանի որ առյուծները հիմնականում հետևից էին հարձակվում։ Փորձերի արդյունքում 39 սովորական կովերի նախրից առյուծները սպանում են 3-ին և ուտում։ Իսկ մյուս նախիրը, որտեղ հետույքին աչք նկարած 23 կով էր, ձեռք չեն տալիս։ Լուրը տարածվում է երկրով մեկ, և բոլոր ֆերմերներն իրենց կովերի հետույքին նկարում են աչքեր, որպեսզի պաշտպանեն առյուծների հարձակումներից։ Ամեն մի աչքը դիմանում է 4 շաբաթ, ուստի անընդհատ պետք է ներկել։

Ահա այսպիսի փորձի արդյունքում Բոթսվանայում հնարավոր է լինում և՛ պահպանել առյուծներին, և՛ կովերի կյանքը խնայել։ Ահա այսպիսի կրեատիվ մոտեցում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել