ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Նշենք, որ Վարդան Մելքոնյանը Ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019 թ. մարտի 28-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել