Հայտնի է, որ Իոն Մասկը գիտական ֆանտաստիկայի մեծ երկրպագու է: Tesla-ի ղեկավարը բազմիցս խոստովանել է իր սերն այնպիսի դասականների նկատմամբ, ինչպիսիք են «Աստղային պատերազմները» և «Շեղբի վրայով վազողը»: Իսկ այս տարի նա ինքն իրեն մարմնավորել է «Ռիկ և Մորտի» մուլտսերիալում:
Բայց 2019-ի բոլոր ֆիլմերից Մասկին ամենից շատ դուր է եկել ոչ թե ինչ-որ ֆենթըզի, այլ «Մակաբույծներ» ֆիլմը, որը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից: Այս մասին Մասկը գրել է Twitter-ի իր էջում՝ պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ հարցին:
Երբ Մասկին խնդրել են անվանել իր սիրած սերիալը Netflix-ում, նա նշել է բրիտանական սերիալ-անթոլոգիա «Սև հայելին»՝ ստեղծված Չարլի Բրուքերի սցենարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել