1in.am-ը գրում է.
Լատինական Ամերիկայի մոտ 50 թմրավաճառականներ Իտալիայում կկանգնեն դատարանի առաջ՝ երկրում թմրանյութերի մաքսանենգության համար շներին օգտագործելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ Մեքսիկայի տարածքում թմրանյութերի փաթեթները անասնաբույժների կողմից տեղավորվել են կենդանիների մարմնի տարբեր մասերում, որից հետո շներին տեղափոխել են Միլան, սպանել ու դուրս բերել կոկաինը:
Կենդանիների ներսում թաքցվող թմրանյութը օդանավակայանների սքաներների համար անտեսանելի դարձնելու համար դրանք փաթեթավորվել են պոլիէթիլենային տոպրակի մի քանի շերտով ու պատճենահանող թղթով:
Թմրանյութերի տեղափոխման համար թմրավաճառականներն օգտագործել են խոշոր տեսակի շներ, որոնք կարող էին տեղափոխել ավելի քան 1 կգ կոկաին:
49 ամբաստանյալների թվում են Էկվադորի, Պերուի և Սալվադորի քաղաքացիներ: Նրանք բոլորը Իտալիայի տարածքում գործող լատինաամերիկյան թմրակարտելների անդամներ են:

