Բալային համակարգը բարեփոխո՞ւմ է, թե՞ մարդկանց տարրական հացի փող աշխատելու հնարավորությունից զրկել։ Լավ, ձեզ մե՞ր չի բերել, դուք էս ազգից, էս երկրից չե՞ք, էս քաղաքից չե՞ք։ Ո՞նց կարելի ա նման համակարգ ընդանրապես մտածել մի երկրում, որտեղ տաքսի քշելով էդքան մարդ տուն ա պահում։ Էդ վարորդներն օրական 200-300 կիլոմետր քշում են, որ օրվա հաց ունենան տունը, էրեխեքին շոր-կոշիկ առնեն, որ դպրոց ուղարկեն, վարորդների մի 20% թոշակառուներ են, էդ մարդկանց բերանը ատամ չկա․․․ Արա, դուք վաբշե մա՞րդ եք։ Որ վարորդականից զրկեք անհեթեթ բալերով, ի՞նչ եք տալու դրա փոխարեն, ի՞նչ հնարավորություն՝ գումար աշխատելու, ու ոչ մեկ չասի, որ գործ հա էլ կա, սաղ ազգը վարկեր ու ապառիկներ ունի, էդ մի կտոր հացից էլ որ զրկեք, հանգիստ կքնե՞ք։ Նախորդ հրեշավոր իշխանություններից ինչո՞վ եք տարբերվում։ Ոչ մի բանով, ուղղակի ժպիտներով ու թավիշներով եք քաքեր ուտում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել