Մեր երկրում երթևեկության կուլտուրան մնում է ցածր մակարդակի վրա, վարորդները չեն տիրապետում երթևեկության կանոններին: Երթևեկությունը դարձել է ուղղակի սպառնալիք յուրաքանչյուրիս համար։ Ցանկացած պահի մեզանից մեկը կարող է դառնալ երթևեկության զոհ:
Մեր ճանապարհները «սպանում են» մարդկանց։
Հետիոտների կողմից ոչ թույլատրելի վայրերով փողոցների հատումն ուղղակիորեն իրական սպառնալիք է ստեղծում ողբերգական ելքերի համար:
Ակնհայտ է, որ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար, որպեսզի կասեցվի ողբերգության այս ընթացքը։
Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Բալային համակարգ» անվանումը ստացած օրենսդրական փոփոխությունները, որոնցով, ըստ էության, խաղի նոր կանոններ են հաստատվում երթևեկության ոլորտում:
Արդյո՞ք մենք պատրաստ էինք այս փոփոխությանը՝ ցույց կտա ժամանակը: Արդյունքների և հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ:

Ինքս կողմնակից եմ կտրուկ փոփոխությունների՝ սկսած ճանապարհների որակը բարելավելուց, երթևեկության նշանների ամբողջական տեղադրումից, վերջացրած այսպես կոչված ավտոդպրոցների, վարորդական իրավունքների տրամադրման համակարգի իրական կայացմամբ ու հզոր, ազդեցիկ և իսկապես անկաշառ ճանապարհային ոստիկանության գոյությամբ:
Բայց այս փոփոխությունների համատեքստում ինձ համար առավել հետաքրքիր է քաղաքական որոշումների ու դիրքորոշումների ընդունման ու կայացման վայրիվերումները:
Մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ արագաչափ սարքերը պետք է միանշանակ հանվեն, իսկ տեսախցիկների տվյալներն օգտագործվեն միայն Ճանապարհային երթեւեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար:

«Բալային համակարգի» տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անգամ որոշ խախտումների համար կրկնակի խստացում է տեղի ունեցել, մասնավորապես՝ ամրագոտու և հեռախոսակապից օգտվելու համար:
Սահմանվել են նաև լրացուցիչ պատասխանատվության միջոցներ, որոնք նախկինում չկային, իսկ մի քանի դեպքերում տեղի է ունեցել տուգանքի չափի նվազեցումներ:
Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր դիրքորոշումն է ճիշտ՝ մինչև իշխանության գալու ժամանակ ունեցա՞ծը, թե՞ այսօրվա:

Կապրենք, կտեսնենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1247302748805027&set=a.113512298850750&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել