Տիկնայք և պարոնայք, Մարալիկին հիվանդանոց պետք չէ։
17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում։ Կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար ծննդկանները պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր:
Ընդհանուր առմամբ, ծննդատանը անհրաժեշտ 18 մլն դրամի հատկացումը առողջապահության նախարարությունը որոշել է «խնայել»։
Այս ֆոնի վրա անպայման պետք է նշել, որ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65.000.000 դրամ է (մոտ 3.5 տարվա ծննդատան բյուջեն), որից միայն 14.834.904 դրամ (համարյա 1 տարվա ծննդատան բյուջե) պարգևավճար ստացել է նախարար Արսեն Թորոսյանը՝ 2019 թվականի 10 ամիսների ընթացքում։
Դե իհարկե, «թավշյա Թորոսյանն» ավելի կարևոր է, քան շրջանի ծննդկաններն ու ծննդատան աշխատակիցների մեծ բանակը... Վերջիններս հո «թավշյա» չեն...
ԱՐԴԱՐ Ա, ԱՐԴԱՐ։
ԻՆՉ ԱՆՈւՄ ԵՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՆՈւՄ։