Այո՜, Արցախում Սուրբ ծննդյան պատարագից հետո հանդիպեցի պարոն Արշավիր Ղարամյանին: Գիտե՞ք, քաղաքականության մեջ հաճախ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորում է սթափությունը և մարդուն գնահատելու պարտադիր պայմանը: Մենք տարիներով սովորել ենք մարդկանց լավ գործերը, հերոսական քայլերը և հայրենիքին, պետությանը մատուցած ծառայություն համար գնահատել հետմահու: Ոչ, ես դեմ եմ այդ ձևին և այդ մոտեցմանը: Արժանավոր մարդիկ պետք է ամեն մի օրը զգան մեր հարգանքը, սերը, վստահությունը, ջերմությունը, հոգատարությունը, որն ամենափոքրն է իրենց արածը գնահատելու համար: Շնորհակալ եմ, Գեներալ ջան, ջերմ ու դրական զրույցի համար, մեր ուժը կրկնապատկվում է, երբ ձեր տոկունությունը անպարտելի է լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել