Արքայադուստր Անիսն Իրանի պատմության այն բացառիկ արքայադուստրերից էր, ում սիրահարված էր շուրջ 150 տղամարդ։ Նրանցից 13-ը ինքնասպան եղան այն պատճառով, որ կինը մերժել էր իրենց։ Սակայն ո՞րն էր այս կնոջ հմայքի գաղտնիքը։ 

Շահ Նասեր Ադ-Դինը Իրանը բավականին երկար կառավարած շահերից մեկն էր, ով համարվում է նաև իր հարեմում ամենաշատ կին ունեցող տղամարդկացից մեկը։ Նրանցից չորրորդը արքայադուստր Անիսն էր, ում պաշտում էին տղամարդիկ, և ով իր հմայքով խելքահան էր անում բոլորին։ Սակայն առաջին հայացքից այս ոչ այնքան գրավիչ արտաքինով կինը ինչո՞վ էր կարողանում գրավել այդքան տղամարդու։ 

Ամեն բան սկսվեց 19-րդ դարի շահական սովորություններից։ Պատմաբանները նշում էին, որ շահ Նասերը չափազանց լավ ճաշակ ուներ կանանց հարցում և ընտրում էր միայն գեղեցիկ կանանց իր հարեմ ներգրավելու համար, սակայն այս լուսանկարները, որոնք հայտնվեցին պատմաբանների ձեռքում, ստիպեցին կասկածի տակ դնել շահի ճաշակի մասին պտտվող լեգենդները։ 

Շահը սովորություն ուներ լուսանկարել իր կանանց, սակայն նա ընտրում էր միայն ընտրյալներին, ու ահա արքայադուստրն այդ ընտրյալներից մեկն էր։ Նա նրան կանչում էր իր ննջասենյակ ու բացի ամուսնական պարտականություններից՝ նրան լուսանկարում էր տարբեր դիրքերում։ Այս լուսանկարներից հետո տարածվեցին պատմություններ այն մասին, որ իրանական շահերը նախընտրում էին գիրուկներին, ովքեր ունեին խիտ մազածածկույթ, իսկ նիհարիկներն ուղղակի տեղ չէին գտնում իրենց սիրելիների ցանկում։ 

Ամեն բան բացահայտվեց միայն վերջերս, երբ հետազոտողները պարզեցին, որ շահն ուներ առանձին կրկես՝ նախատեսված միայն իր համար։ Այդ կրկեսում հաճախ էին բեմադրում ներկայացումներ հենց շահի կանանց մասին։ Հետաքրքրական է, որ կրկեսում խաղում էին միայն տղամարդիկ, ովքեր ստիպված կատարում էին կնոջ դեր։ Հենց սրա արդյունքում էլ պարզ դարձավ, որ լեգենդար արքայադուստրն իրականում գոյություն ուներ, բայց լուսանկարի «կինն» առհասարակ կապ չուներ այդ կնոջ հետ։ 

Լուսանկարի «կինը» հասարակ տղամարդ էր, ով պարզապես խաղում էր արքայադստեր դերը։ Շահը ոչ միայն զվարճանում էր նման ներկայացումներից, այլ նաև դրանց դերակատարներին լուսանկարում ու պահում էր իր մոտ, որպեսզի հետո նայի ու զվարճանա։ Հենց սրա արդյունքում էլ այս լուսանկարները հասել են մեր օրեր ու առաջացրել թյուրըմբռնում։ 

Իրական արքայադստեր նկարն այդպես էլ չի հասել մեր օրեր, որպեսզի մենք գնահատենք տղամարդկանց մուսայի գեղեցկությունն իրականում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել