Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոի «Պարազիտներ» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Մրցանակաբաշխության 77-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում և հեռարձակվել է NBC հեռուստաալիքով:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ինքնակենսագրական ժապավենը, Լուլու Վանի «Հրաժեշտ» ընտանեկան պատմությունը, ինչպես նաև երկու ֆրանսիական ժապավեններ՝ Սելին Սյամմիի «Աղջկա դիմանկարը հրդեհի մեջ» և Լաջա Լիի «Թշվառները»:
Ստանալով մրցանակը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմի ռեժիսորը նշել է, որ կինոյի լեզուն միավորում է բոլորին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել