Բարձր ճնշում ունեցող անձանց արտասահմանցի բժիշկները խորհուրդ են տալիս չհրաժարվել պանրի օգտագործունից, եթե օրգանիզմը զգում է այդ մթերքի պահանջը: Սակայն պետք է նախապատվությունը տալ պանրի որոշակի տեսակի՝ մոցարելլայի:

Ինչպես բացատրել են մասնագետները, որոշ պանիրներում չափազանց շատ է աղը: Իսկ աղը, ինչպես հայտնի է, պահպանում է ջուրը, որը կուտակվում է օրգանիզմում և սկսում ճնշել արյունատար անոթները: Դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման:

Դիետոլոգ Սառա Շենկերի խոսքով՝ մոցարելլան բնական մթերք է՝ աղի և ճարպի քիչ պարունակությամբ:

https://cdnimg.rg.ru/img/content/173/37/96/ghh_d_850.jpg

«Քիչ յուղայնությամբ կաթնամթերքները (այդ թվում՝ կաթը, յոգուրտները և «յուղազերծ» պանիրը) կալիումի հետ կալցիումի փոխազդեցության հաշվին վերահսկում են և իջեցնում ճնշումը»,- նշել է բժիշկը:

Մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել պանիր (մոցարելլա կամ այծի պանիր և անյուղ կաթնաշոռ) ոչ մեծ չափաբաժնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել