![](/static/news/b/2020/01/655317.jpg)
Մարտկոցների տեխնոլոգիայի փորձագետը անվանել է սմարթֆոնը լիցքավորելիս ամենատարածված սխալը, ինչը հանգեցնում է մարտկոցի աշխատունակության նվազմանը: Դրանից խուսափելու համար հարկավոր է արագ անջատել հեռախոսը լիցքավորման լարից, եթե մարտկոցի ցուցիչը ցույց է տալիս 100 տոկոս; Այս մասն Business Insider-ին ասել է BatterieIngenieure ընկերության գործադիր տնօրեն Դոմինիկ Շուլտեն:
Փորձագետը խորհուրդ է տվել գաջեթները չլիցքավորել գիշերը, քանի որ օրվա այդ պահին սմարթֆոնների սեփականատերերը չեն կարողանում վերահսկել հեռախոսի լիցքավորման մակարդակը: Այս կապակցությամբ Շուլտեն խորհուրդ է տալիս սպասել լուսաբացին:
Ինչպես սմարթֆոնների արտադրողները, փորձագետը նույնպես խորհուրդ է տալիս պահպանել հեռախոսի լիցքը 30-50 տոկոսի մակարդակում: Այդպես մարտկոցի ռեսուրսը կրճատվում է ավելի դանդաղ:
Միևնույն ժամանակ, Google-ի արտադրանքների մենեջեր Ռոնալդ Հոն հնացած է համարում այն կարծիքը, որ շատ հաճախ լիցքավորելը կամ չափից շատ լիցքավորումը վատ է: Ըստ նրա՝ ժամանակակից տեխնոլոգիաները արտադրողներին թույլ են տալիս ներդնել լիցքավորման օպտիմիզացման մեխանիզմներ հարմարանքներում: