Ամերիկյան «Չեռնոբիլ» մինի-սերիալը «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Լավագույն հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության Twitter-ի էջում։

Սերիալը պատմում է 1986 թվականին Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Բացի այդ, դերասան Սթելան Սքարսհորդը, որը «Չեռնոբիլում» մարմնավորում էր Բորիս Շչերբինին, «Ոսկե գլոբուսի» է արժանացել մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։

«Ոսկե գլոբուսի» 77-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Կալիֆորնիայի Բևերլի Հիլզ քաղաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել