«Տանը մենակ»՝ ֆիլմ, որը մեր մանկության ամենաթանկ ու կարևոր սպասելիքներից է եղել։ Երևի թե չկա մեկն, ով մինչև օրս չնայի այս ֆիլմն ու անմիջապես չհայտնվի ամանորյա տրամադրության մեջ։ Մենք առաջարկում ենք վերհիշել հայտնի ֆիլմի 15 ամենատարածված մտքերը, որոնք կօգնեն ձեզ նախատոնական դրական լիցքեր ստանալ ու ժպիտով դիմավորել նոր տարին։ 

1․ Քեվին, եթե քեռի Ֆրենկը քեզ արգելում է այդ ֆիլմը նայել, ուրեմն այն իրոք սարսափելի ֆիլմ է։ 

2․ Միայն երեխաներ և ոչ մի ծնողներ։ Ինչպիսի հրաշալի մանկատուն։ 

3․ Երբ ես մեծանամ ու ամուսնանամ, ես անպայման մենակ եմ ապրելու։ 

4․ Իսկ ճի՞շտ է, որ Ֆրանսիայում մարդիկ չեն սափրում իրենց թևատակերը։ 

5․ Այս տանը 15 հոգի ապրում է, բայց չգիտես ինչու բոլոր անախորժությունները տեղի են  ունենում հենց քո պատճառով Քեվին։ 

6․ Playboy ամսագիր․ բոլորն այնքան մերկ են, որ անգամ նայելուց է սիրտդ խառնում։ 

7․ Միայն աղջիկներն են թաքնվում անկողնու հետևում, իսկ ես չեմ կարող այդպես վարվել, որովհետև ես իսկական տղամարդ եմ։ 

8․ Եթե դա քեզ կմխիթարի, ապա ես կասեմ, որ ես էլ իմ ակնոցներն եմ տանը մոռացել։ 

9․ Ձմեռ Պապը դիահերձարաններ չի այցելում ընկերս։ 

10․ Իմ ընկերներիցս մեկին ծաղրում էին միայն նրա համար, որ ըստ բամբասանքների նա դինոզավրերով գիշերազգեստ էր հագնում քնելուց առաջ։ 

11․ Եվ հիշեք՝ մենք թաց գողեր ենք, թաց։ 

12․ Նա գնացել էր շոփինգի՞։ Ախր նա նույնիսկ կոշիկների կապիչներն ինքնուրույն չի կարողանում կապել։ 

13․ Չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց դուք չե՞ք կարծում, որ չափազանց մեծ եք այն բանի համար, որ ինչ-որ բանից վախենաք։ 

14․ Ես հասկացա՝ ես հիմա հանցագործ եմ։ 

15․ Այստեղ ոչ-ոք չկա ու տունն էլ բավականին խաղաղ է երևում։ Թող մեկ անգամ էլ հաշվեն իրենց երեխաներին, նոր հայտարարեն, որ նրանցից մեկը կորել է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել