Ճիշտ նախաճաշը թույլ կտա վայելել տոնական ընթրիքը՝ առանց վնասելու սեփական օրգանիզմը, նշել է սննդաբան, Amy Gorin Nutrition ընկերության հիմնադիր Էմի Գորինը:

Եթե ցանկանում եք փորձել բոլոր տոնական ուտեստներն ու աղանդերը՝ մի փոքր նախաճաշեք, ճաշեք և սնվեք օրվա ընթացքում, որպեսզի շատ քաղցած չլինեք և չափից ավելի չուտեք ընթրիքի ժամանակ:

Խնջույքից առաջ շատ կարևոր է «հավասարակշռված նախաճաշի» ընտրությունը: Ցանկալի է օրը սկսել սպիտակուցներով հարուստ վարսակի փաթիլներով կամ հապալասի սմուզիով, գետնանուշի կարագով և յոգուրտով: Նման նախաճաշը պարունակում է անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր և մանրաթելեր՝ հագեցածության զգացումն ավելի երկար պահպանելու համար:

Ըստ սննդաբանների հաշվարկների, մեկ տոնական ընթրիքի ժամանակ, միջին հաշվով, հնարավոր է 3000-4500 կալորիա վաստակել, որոնք այրելու համար միջին վիճակագրական տղամարդուն անհրաժեշտ կլինի մոտ 10.5 ժամվա ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել