Ձմեռը շատ բարդ ժամանակաշրջան է վարորդների համար, քանի որ ձյան գալուն պես այնքան խնդիրներ են առաջանում՝ փոխել անվադողերը, մաքրել հայելիները, սրբել ձյունը և այլն։
Սառած փական
Ինչպես լուծել խնդիրը։ Ձեռքերը ախտահանելու համար նախատեսված քսուքը կօգնի Ձեզ ազատվել սառույցից։ Պարզապես մի քանի կաթիլ քսեք բանալու կամ անցքի վրա, և խնդիրը լուծված է։ Եթե ցանկանում եք, որ փականը երբեք չսառչի, ապա ձյան գալուց որոշ ժամանակ առաջ մի քիչ WD-40 լցրեք բանալու անցքը։ Դա մի քանի րոպե կպահանջի, սակայն փականը այլևս երբեք չի սառչի։
Դռները չեն բացվում
Սառած դռների խնդրից ազատվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն խոհարարական սփրեյ, որը վաճառվում է բոլոր սուպերմարկետներում։ Պարզապես ցանեք այն դռան ռետինե գծերի վրա և մաքրեք չոր անձեռոցիկով։
Գոլորշապատ ապակիներ
Ինչպես լուծել խնդիրը։ Պարզապես մաքրեք ապակիները գրատախտակի բարձիկով, և դրանք այլևս չեն գոլորշապատվի։ Իսկ եթե ցանկանում եք մեկընդմիշտ ազատվել այս խնդրից, ապա անցեք հետևյալ հղումով։
Կողային հայելիների սառցապատում
Որպեսզի ազատվեք այս խնդիրց, կողային հայելիները փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և ամուր կապեք ռետիններով։ Առավոտյան, երբ հեռացնեք տոպրակը, կտեսնեք, որ հայելիները լիովին մաքուր են։
Սառած և գոլորշապատ լուսարձակներ
Սկզբի համար պետք է մանրակրկիտ կերպով մաքրել լուսարձակները, ինչից հետո հարկավոր է մոմի բարակ շերտով պատել դրանք։ Այս հնարքը գործում է մի քանի շաբաթ, ինչից հետո պետք է նորից կրկնել ողջ գործընթացը։
Ինչպես դուրս գալ խորը ձյան միջից
Իրականում, խրվելով ձյան մեջ, կարելի է շատ հեշտությամբ դուրս գալ, եթե, իհարկե, մեքենան մինչև տանիքը ձյան մեջ չէ։ Պարզապես մի քանի տոպրակ կենդանիների համար նախատեսված ավազ պահեք մեքենայի մեջ։ Եթե մեքենան խրվել է, ապա պարզապես ցանեք դա անվադողերի տակ և այդպես դուրս եկեք։ Եթե սա նույնպես չի օգնում, վերցրեք մեքենայի միջի գորգը և դրեք անվադողի տակ։ Դա հավելյալ ամրություն կստեղծի, և դուք անպայման կկարողանաք դուրս գալ ձյան միջից։
Սառած ապակի
Ինչպես լուծել խնդիրը։ Խառնեք ջուրը և քացախը (3։1 հարաբերությամբ) և քսեք ապակուն։ Եթե ապակիները արդեն սառչել են, ապա խառնեք 600 մլ սպիրտը 200 մլ ջրի հետ և մեջը մեկ կաթիլ ամանի հեղուկ ավելացրեք, ինչից հետո ստացված հեղուկով մաքրեք ապակիները։