Պարզվել է, որ հյուրանոցային համարներում մանրէներով հարուստ առարկաները աթոռներն են: Նման կարծիք է հայտնել Մինեսոտայի համալսարանի վարակիչ հիվանդությունների գծով մասնագետ Նիդհի Գիլդայալը:

Նրա խոսքերով, զբոսաշրջիկները նույնիսկ չեն կասկածում, թե որքան կեղտոտ կարող են լինել հյուրանոցների աթոռները և ինչպես են դրանք օգտագործվել նախկին այցելուների կողմից: Օրինակ, ոմանք աթոռների վրա են թողնում իրենց կեղտոտ հագուստը, կոշիկները, սրբիչը կամ պայուսակը:

Աթոռները կարող են պատրաստված լինել դժվար մաքրվող գործվածքից և պաստառից, և, իհարկե, դրանք չեն կարող մաքուր լինել ինչպես սպիտակեղենն ու սրբիչները, որոնք պարբերաբար լվացվում են: Աթոռների վրա այս կամ այն ձևով աչքի համար անտեսանելի մանրէներ են մնում, չնայած այն բանին, որ պաստառների վրայի բծերը մաքրվում են մինչև դրանց անհետանալը:

Ճանապարհորդները պետք է զգույշ լինեն հյուրանոցներում աթոռների վրա նստելիս, քանի որ դրանց վրա կարող է, օրինակ, վարակ կամ անկողնային փայտոջիլ լինել, նշել է մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել