Amazon-ի կայքում մուլտ և կինո հերոսների կերպարներով ամենավաճառվող փափուկ խաղալիքների ցանկում առաջինը փոքրիկ Յոդան է, հայտնում է Independent-ը:
Նա հայտնվել է «Աստղային պատերազմների» մոտիվներով ստեղծված «Մանդալորեցի» առաջին սերիայում, որը ցուցադրվում է «Disney+»-ով և արագորեն դարձել է երկրպագուների ֆավորիտը:
Փաքրիկ Յոդայի պահանջարկը միշտ էլ բարձր է եղել, բայց Ամանորին ընդառաջ այն դարձել է թիվ մեկ պլյուշե խաղալիքը բեսթսելերների շարքում: Երկրորդ և երրորդ տեղերում են Cabbage Patch Kids տիկնիկները:
Փոքրիկ Յոդան այժմ վաճառքում հասանելի չէ. խաղալիքի առաքման մոտակա ժամկետը 2020-ի մայիսի 25-ն է, այսինքն, հիմա միայն հնարավոր է նախնական պատվերներ կատարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել