Ամերիկացի մոդել և Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի մասնակից, 22-ամյա Քայլի Ջեններն Bloomberg-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Նա հիմնադրել է Kylie Cosmetics ընկերությունը, իսկ ավելի ուշ 600 մլն դոլարով վաճառել իր բաժնետոմսերի 51 տոկոսը։
Պարբերականը նշում է, որ 2019 թվականին աշխարհի հարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն ավելացել է 1․2 տրիլիոն դոլարով՝ 25 տոկոսով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել