Նոր տարուց երեք օր առաջ բեռնատաներով ձյուն են տեղափոխել Մոսկվայի կենտրոն, ուր այդպես էլ տեղումներ չեղան: «Ներկրված» ձյան լուսանկարները սոցիալական ցանցերում ծաղրի առիթ են դարձել: Ոչ մի ծիծաղելի բան չկա, վստահեցնում են քաղաքային իշխանությունները: Բայց ո՞րն է դրա անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ մայրաքաղաքի իշխանությունները բյուջետային փողերը վատնելու բոլորովին անսպասելի միջոց են գտել: Ռուսաստանի մայրաքաղաքում փող շատ կա, բայց ձյուն այս տարի ընդհանրապես չկա: Այն, ինչ տեղացել է մի քանի օր առաջ, հաշվի մեջ չէ. այն գրեթե անհետացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել