Ղարաբաղցիների հետ շփման ընթացքում զարմանքից ապշում էի, երբ նրանք պարբերաբար բողոքում ու անիծում էին Հայաստանի իշխանավորներին:
Արցախի հայերը բողոքում էին, որ հայաստանցիներն են շահագործում և հսկայական եկամուտներ ստանում իրենց հանքերից, որ հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված գումարների օգտագործումն անարդյունավետ է իրականացվում, ի սկզբանե նախատեսված բազմաթիվ աշխատանքներ մինչև օրս չեն արվել և այլն: Ըստ էության այդ վերաբերմունքը պռոյեկտվում է նաև հայաստանցիների վրա և որոշ դեպքերում ձևավորված անհանդուրժողական մթնոլորտը դրա արդյունքն է:
Մինչդեռ ամենանշանակալին այն փաստն է, որ այդ նույն իշխանավորների հիմնական մասը Ղարաբաղցի է, իսկ իշխանության զգալի մասը ղարաբաղյա կլանի ձեռքում է:
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում մարդիկ նույն կերպ բողոքում են իշխանություններից և երբեմն ասում` "Ղարաբաղցիներն են իշխում մեր երկրում", "Ղարաբաղի համար արյուն թափեցինք, իսկ հիմա մի քանի ղարաբաղցի մեր արյունն ա թափում", "Ղարաբաղցիներով լցված իշխանությունը թալանում է երկիրը" և նմանատիպ այլ մտքեր, որոնք տարածված են ժողովրդի կենցաղային քննարկումներում և այս վերաբերմունքը ևս պռոյեկտվում է ղարաբաղցի ժողովրդի վրա:
Այսպիսով, մարդիկ, որոնք ՀՀ քաղաքական և տնտեսական իշխանությունն են կազմում, որոնցից շատերը ղարաբաղցի են, իրենց գործունեության արդյունքում նեղացնում, ցավեցնում, թալանում ու կողոպտում են թե հայաստանցիներին, թե ղարաբաղցիներին և այդ մարդկանց պատճառով
առաջին` Սոցիալ-տնտեսական և իրավական ոչ բարվոք մթնոլորտում է ապրում հայ ժողովրդի թե Արցախյան, թե Հայաստանյան մասը:
և երկրորդ` Արցախի և Հայաստանի հայ ազգի ներկայացուցիչները միմյանց հանդեպ երբեմն լարված են տրամադրվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/547091201994862
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել