Վանական Սիմեոն Աֆոնցին սկսել է իր ճանապարհը Սուրբ Տրոիցե Սերգիյան մայրավանքում:
Հոգևորականի իմաստությունը մոտիվացնում է մարդուն՝ նորովի նայել սեփական կյանքին, ավելի լավ հասկանալ ճանապարհը, որը տանում է դեպի Փրկություն:
Սիմեոն Աֆոնցի
1. Ո՞ր կարողությունն է ամենահազվադեպը: Տալու կարողությունը:
2. Ո՞ր կարողությունն է ամենալավը: Ներելու կարողությունը:
3. Ո՞ր կարողությունն է ամենածանրը: Լռելու կարողությունը:
4. Ո՞ր կարողությունն է ամենակարևորը: Հարցնելու կարողությունը:
5. Ո՞ր կարողությունն է ամենաանհրաժեշտը: Լսելու կարողությունը:
6. Ո՞ր սովորությունն է ամենատհաճը: Փառասիրությունը:
7. Ո՞ր սովորությունն է ամենավնասակարը: Շատախոսությունը:
8. Ո՞ր մարդն է ամենաուժեղը: Ով ընդունակ է հասկանալու Ճշմարտությունը:
9. Ո՞ր մարդն է ամենաթույլը: Ով իրեն ուժեղ է համարում:
10. Ո՞ր մարդն է ամենախելացին: Ով հետևում է սեփական սրտին:
11. Ո՞ր կախվածությունն է ամենավտանգավորը: Կախվածությունը սեփական մարմնից:
12. Ո՞ր մարդն է ամենաաղքատը: Ով ամեն ինչից շատ փող է սիրում:
13. Ո՞ր մարդն է ամենամոտն Աստծուն: Բարեգութ մարդը:
14. Ինչո՞վ հակադրվել դժբախտությանը: Ուրախությամբ:
15. Ինչո՞վ հակադրվել չարչարանքին: Համբերատարությամբ:
16. Ո՞րն է առողջ հոգու նշանը: Հավատքը:
17. Ո՞ր մարդը երբեք չի մահանա: Նա, ով սիրում է ուրիշներին:
18. Ո՞րն է հիվանդ հոգու նշանը: Անհուսալիությունը:
19. Ո՞րն է սխալ գործողության նշանը: Գրգռվածությունը:
20. Ո՞րն է լավ արարքների նշանը: Խաղաղությունը հոգում: