Windows գործողությունների համակարգում կհայտնվի դրայվերների տեղադրման հեշտացված համակարգ։ Այս մասին հայտնում է Ghacks կայքը:

Փորձագետները ուշադրություն են հրավիրել վերջերս տեղադրված Windows 10 Build 19536 հավաքածուի վրա: Դատելով արդի թարմացումից՝ ապագայում Windows-ը կունենա դրայվերների տեղադրման և համակարգի կողմնակի սարքերի աշխատանքի համար անհրաժեշտ միասնական ինտերֆեյս։

Վերլուծաբանները չեն հայտնում, թե երբ նորամուծությունը հասանելի կլինի օգտագործողներին: Ըստ մասնագետների՝ դրայվերների ավտոմատ որոնման և տեղադրման գործառույթը կհայտնվի Windows-ի հաջորդ թարմացումներում 2020 թվականի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել