Tert.am-ը գրում է.

Երեխաներս չեն կարողանում հեռավար դասերին մասնակցել, քանի որ համակարգիչ, հեռախոս չունենք, ինտերնետս էլ անջատել են, որովհետև գումար չունեի, որ վճարեի: Այս մասին Tert.amի հետ զրույցում ասաց Արմավի քաղաքի բնակիչ Ամալյա Թորոսյանը:

Tert.am-ին դիմած քաղաքացին նշեց, որ ամուսինը պայմանագրային զինծառայող է, հիմա առաջնագծում է, իրենք բնակարան էլ չունեն: «Վարձով ենք ապրում խոնավ տանը: Երեխաս մեկը 9 տարեկան է, չի կարողանում դասերին մասնակցել, մյուսն էլ նախակրթարան է գնում, մնացել են առանց դասերի: Ես ուսուցչին ներկայացրել եմ, որ ոչ համակարգիչ ունենք, ոչ էլ հեռախոս, ասաց՝ տալիս են նրանց, ովքեր տանն ունեն 4 և ավելի դպրոցահասակ երեխա»,- ասաց Ամալյա Թորոսյանը:

Պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի կարողանում օգտվել պետության կողմից արտոնյալ պայմաններով տրվող հիպոթեքային վարկից, որ բնակարան ձեռք բերի: «Մենք վարկ ունեինք վերցրած, ուշացումներ ենք ունեցել, ամուսինս ԴԱՀԿ էր ընկել: Գումար վերցրեցինք, ես էլ հիվանդանոց պառկեցի, ունեմ անեմիա, չկարողացանք վճարել, հետո մայրիկիս անունով վարկ վերցրեցինք, որ դրանք փակենք, բայց հիմա ինքը սև ցուցակում է և չենք կարողանում գոնե հիպոթեքով տուն գնել»,- պատմեց նա։ Նա նշեց, որ այս պահին ամուսինն առաջնագծում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել