Արդեն տևական ժամանակ երկրի քաղաքական իշխանությունները ապօրինի ճշնումներ են գործադրում Սահմանադրական դատարանի և դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Նպատակը պարզ է՝ ձերբազատվել ոչ ցանկալի դատավորներից՝ որպես վերջնարդյունք ձեւավորելով կառավարելի Սահմանադրական դատարան։
Այդ հակասահմանադարական և ապօրինի նպատակին հասնելու համար իշխանությունները գործի են դրել իրենց զինանոցում գտվնող ողջ գործիքակազմը՝ սկսած դատարանների շրջափակումով մինչեւ Հրայր Թովմասյանի բարեկամների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրել։
Երեկ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ խախտելով վերջինիս անձեռնմխելիությունը, Սահմանադրության և գործող օրենքների կարգավորումները։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել