Մեկ կառույց՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, պայքարում է ողջ պետական մեքենայի դեմ։ ՍԴ-ի շուրջ զավեշտի նմանվող իրավիճակը իմ կարծիքով կհանդարտվի մոտ 3 ամսից, երբ ՍԴ-ը կկայացնի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով վճիռը։ Այդ որոշումը հրապարակելուց րոպեներ անց իշխանությունը կմոռանա ՍԴ-ի մասին և նոր թափով կլծվի Քոչարյանի հանդեպ նոր քրեական գործ հարուցելուն։

Զարմացա, որ ոչ ոք չնշեց, թե ինչո՞ւ է Հրայր Թովմասյանի դեմ այս մեղադրանքը հնչեցվում հենց երեկ՝ ամսի 27-ին։ Բանն այն է, որ մեր վայ-իշխանությանը թվացել է, որ թե՛ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները և թե՛ Վենետիկի հանձնաժողովի աշխատակիցներն արդեն գտնվում են ամանօրյա արձակուրդում և չեն արձագանքի Հայաստանում սահմանադրության խմբակային բռնաբարման փաստին։ Բայց արի ու տես, որ կրկին սխալվեցին։ Արդարադատության նախարարությունը երեկ ստացել է Վենետիկի հանձնաժողովի նախագահից գրություն, որը դեռ չեն հրապարակում։ Իսկ գրությունում տրվում է հստակ գնահատական տեղի ունեցող բռնաբարությանը։

Դուք ամեն տեղ եք ստոր և վախկոտ, մենակով որևէ բան չեք կարող և նույնիսկ Սահմանադրության բռնաբարումը կատարում եք խմբակային։

Այ հենց տենց խմբակային էլ կդատվեք, ու այս անգամ ձեր բացակայությունը որևէ մեկը չի էլ զգա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել