Operativ.am-ը գրում է․

Հաջորդ տարվա սկզբին Ճապոնիան ականակիր նավ կուղարկի Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային նավարկելի գոտիների պարեկության համար, հայտնում է NYT-ը։

Այն կզբաղվի հետախուզական տվյալների հավաքագրումով, որպեսզի ապահովի ճապոնական առեւտրային նավերի «անվտանգությունը եւ օգնի տարածաշրջանում «խաղաղության եւ կայունության» պահպանմանը, ասվում է Ճապոնիայի նախարարների խորհրդի հայտարարության մեջ։ Այդ որոշումը հետեւել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներին։

Նշվում է, որ ականակիրը կհավաքի տեղեկատվություն, որը «ուղիղ կերպով կազդի տարածաշրջանում նավարկող նավերի անվտանգության վրա»։ Առաքելությունը հաստատվել է մեկ տարով եւ կարող է երկարաձգվել։

Ճապոնիան իր հում նավթի 90 տոկոսը ներկրում է Մերձավոր Արեւելքից, եւ «հաշվիա առնելով աճող լարվածությունը՝ անհրաժեշտ է ամրապնդել տեղեկատվության համակարգը՝ ճապոնական նավերի անվտանգությունը ապահովելու համար»,- հայտարարել է կառավարության նախագահ Յոսիխիդե Սուգան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել