Boeing ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդական և իրավախորհրդատու Մայքլ Լյութիգը, որն զբաղվում Էր Եթովպիայում և Ինդոնեզիայում Boeing 737 MAX-ի աղետների հետ կապված իրավաբանական հարցերով, հայտարարել Է 2019 թվականի վերջին պաշտոնաթող լինելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդվում է դեկտեմբերի 26-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Ես միշտ շնորհակալ կլինեմ Boeing-ին, նրա տնօրենների խորհրդին այդ մեծ ընկերությանը ծառայելու հնարավորության, արտոնության համար և բացառիկ տղամարդկանց ու կանանց, որոնք միասին էլ կազմում են Boeing-ը»,- հայտարարության մեջ բերված է Լյութիգի խոսքը:

Մայքլ Լյութիգը Boeing-ի գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնն զբաղեցրել է 2006 թվականից, իսկ 2019 թվականի մայիսին ստանձնել է ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդականի և իրավախորհրդատուի պաշտոնը:

Դեկտեմբերի 23-ին Boeing-ը հայտարարել է գլխավոր տնօրեն Դենիս Մելենբերգի անհապաղ պաշտոնաթողության մասին՝ Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման հետ կապված սկանդալի ֆոնին: Նրա փոխարինող է նշանակվել Դևիդ Քելհունը, որն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2020 թվականի հունվարի 13-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել