Նախօրեին տեղի է ունեցել Իսրայելում իշխող «Լիքուդ» կուսակցության փրայմերիզը, որի արդյունքում կուսակցության գործող առաջնորդ և վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահ հաղթանակ է տարել միակ մրցակից նախկին ՆԳ նախարար Գիդեոն Սաարի նկատմամբ՝ 72,5%-ը 027,5%-ի դիմաց: Իսկ սա նշանակում է, որ 2020թ. մարտի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը գլխավորելու է հենց Նեթանյահուն: Նշվածն էլ իր հերթին թույլ է տալիս կանխատեսելու, որ շուրջ մեկ տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հնարավորությունները խիստ նվազում են:
Հարկ է հիշեցնել, որ այդ երկրում ստեղծված փակուղային իրավիճակի առանցքային պատճառներից մեկը անձնային գործոնն էր, որում կարևոր են Նեթանյահուն և նրա հավակնությունները: Իսկ Իսրայելի հասարակության մի ստվար հատված, նաև քաղաքական ուժերի զգալի մասը բացառում է վարչապետի հետ համագործակցությունը...