Armdaily.am-ը գրում է.
Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու իրավական կողմը՝ իրավական կողմի բացակայությունն է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Սահանադրական դատարանի դատավորը, ով ընտրվել է 2005 թ-ի Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում՝ իհարկե անձեռնմխելի է ամբողջությամբ։ Խոսքը ոչ թե գործառութային, այլ ամբողջական անձեռնմխելիության մասին է։
«Եթե Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել, ապա դա ենթադրում է անձեռմխելիության կոպտագույն խախտում, ի թիվս այլնի, հենց Սահմանադրական նորմի խախտում։ Այսինքն, խոսքը ոչ թե դատավարական խախտման մասին է, այլ հենց իսկական սահմանադրական նորմի խախտման մասին է։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ընթացակարգ պետք է ապահովվեր ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու համար, Վարդևանյանն ասաց, որ ՍԴ-ին պետք է դիմում ներկայացներ ՀՀ Գլխավոր դատախազը կամ իր պաշտոնակատարը, ինչպես եղավ պաշտոնաթող դատավոր Սամվել Ուզունյանի դեպքում։
«Պետք է դիմում ներկայացվեր համապատասխան մարմնին՝ դատավորների դեպքում ԲԴԽ-ին, ՍԴ դատավորների դեպքում՝ ՍԴ, ինչը չի արվել։ Եթե լիներ նման դիմում՝ կարծում եմ մենք դրա մասին տեղյակ կլինեինք»,-ասաց Վարդևանյանը։