Ինչպես հայտնի է, այս տարի Գյումրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մշակութային արժեքներն անգամ երկրաշարժից հետո պահպանած ու կրկնապատկած քաղաքը իր ողջ կոլորիտով պետք է ներկայանա հյուրերին: Սակայն, ինչպես պարզվում է, գյումրեցիների մեծ մասը տեղյակ չէ, թե Գյումրին ՛՛կեցած տեղը՛՛ ինչի համար է համար արժանացել այդ բախտին:
Թեև արդեն տրվել է միջոցառումների մեկնարկը, բայց հայրաքաղաքի բնակիչները չգիտեն, թե ինչ միջոցառումներ պետք է անցկացվեն քաղաքում, ինչ հուրեր է ունենալու քաղաքը տոնական օրերին:Այս անտեղյակության գլխավոր մեղավորը՝Գյումրու քաղաքապետարանն է, որը մինչև այսօր չի իրազեկել գյումրեցիներին: Իսկ Գյումրու ակարդեոնահար փոխքաղաքապետը, որին թույլատրել են մշակութային երևությների մասին խոսել՝հաշվի առնելով վերոնշյալ փաստը, ԶԼՄ-ների հետ խոսելիս, քթի տակ նշում էր, որ միջոցառումների ցանկը դեռ պատրաստ չէ: 
Գյումրեցի երիտասարդներս, տեղյակ չենք , թե մեր քաղաքում ինչ նշանավոր միջոցառումներ են անցկացվելու , ում մասնակցությամբ, որտեղ, բացառությամբ՝ ՛՛Դուետ՛՛ թատերական փառատոնի, որի մասին իրազեկում է Վ.Աճեմյանի թատրոնը: Գյումրեցիները կատակում են, թե ՛՛ըդպես էլ պտի էղներ, որովհետև ինիկ իսկական արվեստի թատրոն է, իսկ քաղաքապետարանը՝ թատրոն է, բայց ցիրկի նման՛՛:
Պետությունը այդ միջոցառումների համար Գյումրու քաղաքապետարանում բացված` Գյումրու զարգացման հիմնադրամի հաշվին փոխանցել է 80 մլն.դրամ`միջոցառումների կազմակերպման և անցկացման համար: Ինչպես է ծախսվել այդ գումարը և հատկապես ինչի վրա, եթե այդօրինակ միջոցառումների մեջ ամենածախսատարը բեմն է, որն , ինչպես հայտնի է, տրամադրվել է Հայռուսգազարդի կողմից`այդ օրվա համար անվճար: Միջոցառման մեկնարկն ազդարարող համերգը կազմակերպվել է դրսից հրավիրված և տեղական երգիչների ուժերով:Սակայն , միևնույն է, 80 մլն. դրամն ամբողջությամբ չի կարող ծախսվել երգիչներին վճարելու կամ մի քանի նստարան ու աթոռ գնելու համար: Եվ ուրեմն, Սամվել Բալասանայնը պետք է հատիկ առ հատիկ պատասխան տա, թե ինչի վրա ծախսել այդ գումարը : Նշենք նաև , որ քաղաքապետարանն իր կողմից տրամադրել է ընդամենը 17 մլն.դրամ: Դա ևս հայտնի չէ, թե ինչի վրա ծախսվել:Եթե միայն կլկլանը Գյումրու կենտրունում տեղադրելու համար, ուրեմն գյումրեցիների ասած ’’կռուշկեն’’ ոսկեպատ պետք է լիներ: Ստացվում է, որ մի օրվա համար Գյումրու քաղաքապետարանը պետությունից ‘’տարել է ‘’80 մլն.դրամ գումար: Ի դեպ, Գյումրիում այդօրինակ միջոցառումներ շատ են անցկացվել, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների վկայակոչմամբ, նախկինում ‘’պատռի –տրաքի ‘’ ծախսվել է 15 մլն.դրամ, այսինքն ` 80 մլն.+17մլն. դրամի մոտավորապես 15 %-ը: 
Քաղաքապետարանի պատասխանատուները այսօր էլ ՛՛ափալ-թափալ՛՛ միայն քաղաքի կենտրոնի կենտրոնն են շարունակում մաքրել ու այն էլ հյուրերի գալուց րոպեներ առաջ:
Լավ է,որ կառավարությունը, մասնավորապես՝ փոխվարչապետը օրեր առաջ այցելեց Գյումրի, ՛՛թափ տվեց՛՛ ոմանց, տեսավ,որ Գյումրու և գյումրեցիների վիճակը վիճակ չէ, ու որ քաղաքապետարանը ուղղակի չի կարող աշխատել: Փոխվարչապետը գործի դրեց նաև մարզպետարանին, որպես ՛՛բուքսիր՛՛ օգնության կանչեց մի քանի նախարարությունների, որպեսզի Գյումրու քաղաքապետարանի ՛՛բուքսավատի՛՛ պատճառով, Հայսատանը ՛՛սև երես՛՛ չլինի հարևանը Ադրբեջանի Գաբալա քաղաքի կողքին, որը ևս մշակութային քաղաք է ճանաչվել : 
Իսկ Գյումրու ղեկավարության միակ պարծանքը՝ բիոզուգարաններ են: Մամուլի և հեռուստատեսության միջոցով մշակութային Գյումրու մասին նորությունները, չգիտես ինչու, վերաբերում են բացառապես շարժական արտաքնոցներին և որպես թեմայի ածանցյալ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտահղացմամբ՝ Գյումրու կենտրոնում հետույք լվանալու ամանի՝կլկլանի տեղադրմանը: Ասում են՝մարդու մտահոգությունների մասին դատում են նրա մտահղացումներից: Բայց եթե Բալասանյանի ասած ’’մուշուրբի արձանը’’ /արտահայտությունը ծիծաղ է առաջացրել լսողների մոտ/ տեղադրված է, ապա նրանց գովերգած բիոզուգարանների տեղն ու հետքը քաղաքում չկա: .... 
Գյումրեցիների բախտը, թերևս, բերել է միայն նրանով, որ քաղաքն իր ունեցած և ստեղծած արժեքներով բացառիկ է գնահատվել, ինչը փաստում է հայրաքաղաքի վերածննդի մասին է: 

Նյութը վերցված է <Գյումրին ես եմ> քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել