«Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով, և նրան նկատմամբ անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով է գործում: Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, որը սահմանված է ՔՕ 309-որդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնել, հեղ.)»,- ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո՝ հույս հայտնելով, որ դատախազը չի դառնա հանցակից.

«Հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը: Այն, որ խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, միանշանակ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել