Գե՞ր, թե՞ նիհար. այս հարցը տանջում է շատ կանանց ու աղջիկների, ովքեր փորձում են հասկանալ տղամարդու նախասիրություններն ու հարմարվել դրանց։ Շատ կանայք, սակայն, տառապում են ամեն օր նիհարելու մոլուցքով, որը նրանց քուն ու դադար չի տալիս։ Բայց արի ու տես, որ գիտնականները պարզել են, որ նիհար կանայք ավելի արագ կմահանան սովից, քան գերերը։ Ինչո՞ւ։
Բանն այն է, որ գիտնականները վստահեցնում են, որ նիհար կանանց մոտ, ովքեր բնությունից են հենց ստացել իրենց նիհարությունը ու դրան չեն հասել ժամանակի ընթացքում կամ սպորտով զբաղվելու արդյունքում, ի սկզբանե նյութափոխանակությունն ավելի արագ է ընթանում։

Այս պրոցեսի շնորհիվ էլ նրանք ավելի արագ կմահանան, եթե հաց չուտեն կամ որոշեն իրենց օրգանիզմը սովի մատնել։ Իսկ ահա գերերն այդպիսի խնդիր չունեն, նրանց օրգանիզմը կարող է ավելի լավ դիմադրել սովին, որովհետև նրանց օրգանիզմում նյութափոխանակությունն արագ չի ընթանում։
Սակայն գիտնականները նաև չեն խուսափում հավելել, որ կան կանայք, ովքեր գեր են, բայց գիրացել են այլ պատճառներով ու ոչ այն պատճառով, որ իրենց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է։ Այս դեպքում արդեն նրանք ևս կարող են շուտ մահանալ։
Առհասարակ հաց չուտելու կամ չսնվելու դեպքում օրգանիզմն անցնում է որոշակի փուլերի միջով։ Սկզբի մի քանի օրը բավականին դժվար է ընթանում, իսկ հետո արդեն օրգանիզմը կարծես թե հարմարվում է սովին։ Արդեն 3-4-րդ շաբաթում օրգանիզմը սկսում է դանդաղ մեռնել, ու սա դառնում է դատավճիռ։
Այնուամենայնիվ, գիտնականները խորհուրդ են տալիս նիհարելու մոլուցքով այդքան չտառապել ու կենտրոնանալ առաջին հերթին սեփական առողջության վրա, որից ավելի թանկ բան դժվար կլինի գտնել։


