Կանանց հանդեպ վերաբերմունքը հին ժամանակներից սկսած առանձնացել է իր յուրահատկությամբ, ու միշտ չէ, որ կանայք կարողացել են ազատ լինել ու անել այն, ինչ կցանկանան։ Ստրկատիրական ժամանակաշրջանում կանանց իսկական ապրանքի նման գնում-վաճառում էին։ Ահա թե ինչո՞ւ ու ինչպե՞ս էին տղամարդիկ դա անում։
Ստրկատիրական ժամանակաշրջանում ամենացանկալի «ապրանքը» կանայք էին, ովքեր վաճառվում ու գնվում էին։ Այս կանայք այն կանայք էին, ովքեր գերեվարվել էին որևէ ճակատամարտի կամ պատերազմի ընթացքում ու այժմ պետք է ամբողջովին պատկանեին հաղթող կողմին։

Կար կնոջ առևտրի երկու նպատակ։ Առաջին դեպքում կնոջը վաճառում էին, որպեսզի նա դառնա ինչ-որ մեկի ծառան։ Այս դեպքում նրա վրա չէին էլ կենտրոնանում, պարզապես տիրոջ մոտ լրիվ մերկացնում էին, իսկ նա արդեն ընտրում էր, թե այդ մերկ կանանցից որ մեկն ավելի հարմար կլինի ծառայի կարգավիճակում։
Երկրորդ նպատակն էլ որևէ հարուստ մարդու կանանց հարեմը համալրելն էր։ Այս դեպքում արդեն կնոջը վերաբերում էին շատ ուշադիր։ Նրան գեղեցկացնում էին, զարդարում ու նոր ներկայացնում էին գնողին, ով էլ արդեն որոշում էր, թե որ կինն է հարմար իր քիմքին։
Ամենակարևոր բաղադրիչն այն էր, որ կնոջը պարտադիր պետք է գնորդի առաջ մերկացնեին, ու նա իրավունք չուներ ինչ-որ ձևով հակառակվելու։ Այդ ժամանակներում էր հենց, որ կնոջը սկսեցին վերաբերվել որպես ցանկալի ապրանքի, ում շնորհիվ հնարավոր է բավականին շատ գումար աշխատել։

Ժամանակի ընթացքում միայն կանայք կարողացան պաշտպանել իրենց իրավունքներն ու հասկացնել բոլորին, որ իրենք ապրանք չեն ու կարող են ավելին դառնալ, սակայն մինչ այդ պայքարի եզրակետին հասնելը նրանք հաղթահարել են բազմաթիվ փորձություններ։



