Նախնական տեղեկատվությամբ 2020-ի փետրվարին Երեւանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի:

Ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության եւ դոնոր կազմակերպության հետ:

Համապատասխան մասնագետներ են ներգրավում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար:

Արդեն տեղեկացրել ենք, որ նոր ցանցի համար պահանաջվում է շուրջ 850 ավտոբուս: Նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով, եւ ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երեւանում կլինի 2020-ի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել