Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ մեկը մինչ օրս չեն հերքել, որ ՀՀ վարչապետը դեմ չէ Ադրբեջանի կողմից «համայնքի» ներկայացուցչի մասնակցությանը բանակցություններին։
Այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում դրա համար, և Արցախի շուրջ բանակցային օղակը գնալով սեղմվում է...
Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի «ղարաբաղյան» համայնքի միջև հավասարության նշանին տրվում է վտանգավոր իրավական հիմք։
Այս «համայնքի» ղեկավարը, ով նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Եվրապարլամենտի պատգամավորների հետ, առաջադրվելու է Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին։
Վստահաբար կարող եմ պնդել, որ Թուրալ Գյանջալիևը կդառնա Միլի Մեջլիսի պատգամավոր, և Ադրբեջանը կներկայացնի հայտ՝ Արցախի Հանրապետության հետ մեկտեղ նաև այդ՝ ՀԿ-ի կարգավիճակ ունեցող համայնքի «ընտրված» ներկայացուցչի մասնակցությանը բանակցություններին։
Լրջանալու ժամանակին մնաց շատ քիչ...