Արմավիր քաղաքում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի գավաթի խաղարկությունը, որի հաղթողը ճանաչվեց` ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով ԲԿՄԱ-ի նկատմամբ:
 
Թիմը ֆիզկուլտ ինստիտուտի ՖԻՄԱ ակումբն է: Ակումբը, Հայաստանի անկախությունից հետո, 12 տարի անընդմեջ եղել է Հայաստանի չեմպիոն:


 
Blognews.am-ը զրուցեց թիմի խաղացող մարզիչի՝ Գրիշա Ամբարյանի հետ.
 
«ՖԻՄԱ-ն արդեն երկու տարի է չէր մասնակցում Հայաստանի ոչ մի առաջնության և երկարատև դադարից հետո այն վերադարձավ և արժանացավ հաղթանակի: «Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի» աջակցությամբ և հովանավորությամբ մենք այժմ նոր ուժերով ենք ներկայանալու:
 
Այս հաղթանակին մենք սպասում էինք, քանի որ սեպտեմբերից մեր թիմը քրտնաջան աշխատում էր: Թիմում ընդգրկված են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ, սպորտի վարպետներ, բազմակի չեմպիոններ: Մեր երիտասարդները նվիրված են իրենց գործին, հավատարիմ են, անշահախնդիր են նաև շատ մոտիվացված են հետագա ավելի բարձր աշխատանքի համար:
 
Նման մրցույթները մեծ կարևորություն ունեն սպորտի զարգացման մեջ և պրոպագանդում են առողջ ապրելակերպ և, ամենակարևորը, ամուր թիմային մթնոլորտ, իսկ երիտասարդները և երեխաները այս ամենը տեսնելով կմոտիվացվեն զբաղվել սպորտով»:



Նաև նշենք, որ թիմը հունվարին մասնակցելու է Snow Volley - ի (ձմեռային վոլեյբոլի) առաջնությանը, որը անցկացվելու է Ծաղկաձորում, իսկ հաղթողները կմասնակցեն «Եվրո Տուր»-ին, ինչը կտա օլիմպիական վարկանիշ տվյալ թիմերին: Նաև թիմն ամառը պատրաստվում է մասնակցել լողափնյա վոլեյբոլի առաջնությանը:
 
 
«Մեր նպատակն է հաղթել և ներկայացնել Հայաստանը «Եվրո Տուր»-ի շրջանակներում, որը Հայաստանում անց է կացվելու առաջին անգամ: Նաև պատրաստվում ենք մասնակցել Հայաստանի առաջնությանը, իսկ հաղթելուց հետո «Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի» հովանու ներքո իրավունք ստանանք և մասնակցենք Եվրոպական ակումբային առաջնություններին: Նաև մտադրություն ունենք և աշխատանքներ են տարվում Ռուսաստանում մասնակցելու Ռուսական լիգաներից որևիցե մեկին»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել