ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման ենթարկելու տեսաձայնագրությունը մեր «իրավական» պետության հերթական ամոթալի դրվագներից էր։
Առավել զարհուրելի է, երբ նշված դատավարական գործողության կատարումից հետո ընդամենը երկու-երեք ժամ անց պարզվում է, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը որևէ քրեական վարույթի շրջանակներում չունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, իսկ Ոստիկանություն նա ձեռնաշղթաներով և յոթ-ութ ոստիկանի մասնակցությամբ «հրավիրվել է» վկայի կարգավիճակով։
Նման փաստական հանգմանքներում այս աստիճանի ծայրահեղ ոչ իրավաչափ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը ոչ միայն Դավիթ Ափոյանի սահմանադրական և կոնվենցիոնալ իրավունքների կոպտագույն ու ակնհայտ խախտում է, այլեւ՝ ԵՊՀ հեղինականությունն ուղղված ծանր հարված, որը թիրախավորում է յուրաքանչյուր համալսարանականի։
Հետևաբար՝ Դավիթ Ափոյանի խախտված իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնելուն ուղղված գործողություններ կատարելուն զուգահեռ, որպես համալսարանական ակնկալում եմ ինչպես ԵՊՀ կառարավարման մարմինների կոշտ արձագանքը, այնպես էլ՝ նշված «օպերացիան» հանձնարարած և իրականացրած պետական մարմինների հրապարակային պարզաբանումները։