Panorama.am-ը գրում է.

Հայաստանում տեղի ունեցածը հեղոփոխությո՞ւն է, իշխանափոխությո՞ւն, թե՞ բռնի ուժով իշխանության զավթում։ Եղել է ներսի հիմքերո՞վ, թե՞ դրսի  ուժերի պատվերով։ Այս առումով տեսակետները տարբեր են։ Ելույթն այս հարցերի շուրջ սկսեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Հետհեղափոխական Հայաստան․ի՞նչ տեղի ունեցավ և ի՞նչ է սպասվում» խորագրով տարեկան ամփոփիչ համաժողովում։

«Մի մասը կարծում է, որ տեղի ունեցածը մի երջանիկ իրադարձություն էր, որի արդյունքում  Հայաստանը դեպի լուսավոր ապագա է գնալու, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի մենք այդ փոփոխությունները տեսնենք։ Երկրորդ ներսի վարկածի մոտեցումն այն է, որ տեղի ունեցածը երկրի սահմանադրական կարգի տապալում էր, և մի խումբ ստահակներ, օգտագործելով ներքին դժգոհությունը, հաջողացրեցին գալ իշխանության, սահմանադրական կարգի բռնի տապալում իրականացրեցին, հիմա էլ օգտվում են իշխանական հաճույքներից։ Կա նաև երրորդ մոտեցումը, ըստ որի սա արտաքին պատվիրատու ունեցող քաղաքական գործընթաց է, լրիվ կազմակերպված դրսի կողմից և ուղղված է Հայաստանի շահերի դեմ»,-առկա ու քննարկվող տեսակետներն ամփոփ ներկայացրեց  Ա. Թևանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել