Hraparak.am-ը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Հանձնաժողովը ուսումնասիրել է «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել․ Հայկ Մարությանն ու «Երկուս ու կեսը»․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն՝ որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է: 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել