Փորի ճարպից ազատվելու համար հարկավոր է ճիշտ սննդակարգ ընտրել, հավաստիացնում է էնդոկրինոլոգ Էլիզաբեթ Լոուդենը (ԱՄՆ)։
Ինչպես տեղեկացնում է Focus պարբերականը, սնվելու ադեկվատ ռեժիմը, մասնագետի կարծիքով, նյութափոխանակությունը բարելավելու ամենաարդյունավետ միջոցն է։ Այսպես, դանդաղ նյութափոխանակություն ունեցող մարդկանց նա խորհուրդ է տալիս սննդաբաժնում ներառել ավելի մեծ թվով մթերքներ, որոնք պարունակում են չհագեցած ճարպաթթուներ, օրինակ՝ ավոկադո, հունական ընկույզ, որոնք դանդաղ են մարսվում, քանի որ դրա համար շատ էներգիա են պահանջում։
Բժիշկը նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել սննդի մեջ սպիտակուցների պարունակությանը, որոնց պակասը կարող է առաջ բերել մկանային զանգվածի բաժնի նվազում այն դեպքում, երբ պահպանվում է ճարպայինը։
Իսկ ահա քաղցրեղենից եւ հագեցած ճարպերից, ինչպես նաեւ ֆասթ ֆուդից ցանկալի է հրաժարվել, քանի որ օրգանիզմի համար այդ մթերքներից օգուտ չկա, փոխարենը դրանք տալիս են շատ ավելորդ, հեշտ յուրացվող կալորիաներ։