Ֆուտբոլը (սպորտն ընդհանրապես) պիտի ժողովրդին միավորի, ինչպես պատերազմն է միավորում, ինչպես ժողովրդի անցյալը, պատմությունն է միավորում, ինչպես անցյալի հերոսներն են միավորում: Ֆուտբոլը, սպորտը մարդկանց ազգային զգացմունքներն արտահայտող, 21-րդ դարում «ողջ մնացած» ամենաառաջնային ու քիչ հարթակներից մեկն է: Այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, բնավ չի խոսում, որ էդ գիտակցությունը մեզանում առկա է:
Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը․ հետևողականորեն բաժանում ու ջլատում է այն ամենը, ինչը կարող է անգամ տեսականորեն հայ ժողովրդին համախմբելու պոտենցիալ ունենալ: Սա ազգային դավաճանություն է: Գիտակցված, թե ոչ՝ էական չէ: Սա ազգային դավաճանություն է:
Բայց էս ամեն ինչից զատ. նա, ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել մեր ժողովրդի լավագույն դեսպան, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, նա տականք է, ազգություն չունեցող տականք, հիշողությունից, ազգային ինքնագիտակցությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ մանկուրտ... Երևի ուղղակի երկոտանի:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ինձ ոչ բնորոշ բառամթերք օգտագործելու համար: Կարծում եմ` այս դեպքում այն լիովին հասկանալի է: