Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:
Վարչապետը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին: «Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա: Եվ այդ առումով ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել», -ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/12/23/Nikol-Pashinyan-Hovhannes-Chekidjian-91st-birth/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



