Համացանցում գաղտնազերծվել է նոր սերնդի iPhone-ի դիզայնը: Մասնագետներն արտահոսած տեղեկությունների հիման վրա ստեղծել են Apple-ի ապագա գաջեթի մակետը: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Mac Otakara յութուբյան ալիքում:

Ինչպես գրում է Корреспондент-ը, տեխնոլոգիական սարքերի մասին տեղեկություններ հաղորդող աղբյուրների տիրապետության տակ է հայտնվել iPhone 12-ի կորպուսի գծագրերը, որոնց համաձայն 3D-տպագրությամբ ստեղծել են սմարթֆոնը:

Փորձագետների խոսքով՝ արտաքինից iPhone 12-ը շատ չի տարբերվելու Apple-ի նախորդ սերնդի սմարթֆոններից: Այնուամենայնիվ, տարբերություններ լինելու են, ինչպես օրինակ՝ iPhone 11-ի մոտ առկա կլոր կողային շրջանակները կփոխարինվեն հավասար տարբերակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել