Antifake.am-ը գրում է.
«Հեղափոխության» օրերին մարդկանց քաջալերող և այդ ժամանակվա իշխանություններին գործազրկության, աղքատության և կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը այսօր մեղադրում է նույն մարդկանց` չաշխատելու, ծուլանալու և սոցիալական նպաստ ստանալու համար:
Իսկ Ազգային ժողովում պատգամավորները և աշխատակազմը փաստորեն աշխատում են և մեծ ջանքեր գործադրում՝ դեկտեմբերին վարձատրվելով 4 անգամ:
Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովի պատգամավորները՝ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Աշխատակազմի պետական ծառայողները, աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի և 20%-ի չափով մեկ անգամ:
1. Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը կարգադրել է ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատակիցների խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Դեկտեմբերի 12-ին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորները, Աշխատակազմում պետական ծառայողները եւ աշխատակազմի մի շարք աշխատողներ, համաձայն կից հավելվածի, խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով:
3. 4 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, ամսական պաշտոնային դրույքի 20%-ի չափով Ազգային ժողովի նույն կազմը, համաձայն նույնաբովանդակ հավելվածի, խրախուսվել է ԱԺ նախագահի տեղակալ, նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանի կարգադրությամբ:
4. Նույն օրը՝ դեկտեմբերի 16-ին, Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ Լենա Նազարյանը կարգադրել է աշխատավարձի 100%-ի չափով պարգևատրել դարձյալ նույն անձնակազմին:
Բացի վերը նշվածը, Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ստացված մեր հարցման պատասխանի համաձայն՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, 2019 թվականի ապրիլ ամսից սկսած, յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընդհանուր պարգևատրումների ֆոնդից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ