Հաճախ մենք չենք էլ զգում, որ մեզնից վատ հոտ է գալիս։ Թվում է՝ հետևում ենք հիգիենայի բոլոր կանոններին՝ լվացվում ենք օրը մի քանի անգամ, օծանելիք ենք օգտագործում, հագնում ենք միայն մաքուր հագուստ, բայց, միևնույն է, մեր ընկերներն ու հարազատները նշում են, որ մեզնից շարունակում է վատ հոտ գալ։ Ո՞րն է դրա պատճառը։ Գիտնականներն առանձնացրել են այն 7 մթերքները, որոնք օգտագործելիս մեզնից սկսում է վատ հոտ գալ։ 

1. Ֆասթ ֆուդ

Տարատեսակ համբուրգերներ ու ֆասթ ֆուդի այլ տեսակներ պատրաստելու ընթացքում նրանց ավելացվում են համեմունքներ, ու առհասարակ դրանք պատրաստվում են այնպիսի եղանակներով, որոնք հաստատ մարդու քրտնարտադրությունը շատացնում են, իսկ դրա հոտը փոխում են՝ ավելի վատը դարձնելով։ Բացի նրանից, որ ֆասթ ֆուդով սնվելը կարող է մի շարք վնասակար ազդեցությունների պատճառ դառնալ, այն նաև նպաստում է նրան, որ մարդուց վատ հոտ գա։ 

2. Կարմիր միս

Պրահայի համալսարանի գիտնականները այսպիսի մի հետազոտություն են արել։ Նրանք հավաքել են բուսակերների ու տղամարդկանց, ովքեր կարմիր մսի սիրահար են, և նրանց քրտինքից նմուշներ վերցրել։ Այդ նմուշները տրվել են հետազոտության հատուկ մասնագետների մոտ, ու պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր ամեն օր կարմիր միս են օգտագործում, ունեն ամենից տհաճ քրտինքի հոտը։ 

3. Սխտոր

Այս մթերքի «բուրավետությունը» գաղտնիք չէ ոչ մեկիս համար, սակայն գիտնականները նաև պնդում են, որ այն ոչ միայն ապահովում է, որ մեր բերանից վատ հոտ գա, այլ նաև ներծվվում է մաշկի յուրաքանչյուր ծակոտիի մեջ, որի հետևանքով մեր մարմնից ամբողջությամբ սկսում է վատ հոտ գալ։ 

4. Բրոկոլի 

Բրոկոլին հատկապես առանձնացնում են որպես օգտակար բանջարեղեն, որը կարող է միայն նպաստել մարդու առողջարար սնվելուն, սակայն ոչ ոք չի հաշվի առնում մի հանգամանք՝ այս բանջարատեսակը կարող է ոչ միայն վատ հոտի, այլ նաև օրգանիզմում գազերի պատճառ դառնալ։ Այս մթերքը հաճախ կարող է տհաճություն առաջացնել օգտագործողի մոտ։ 

5. Ալկոհոլային խմիչք

Ալկոհոլային խմիչքից հետո մարդու մարմինը սկսում է ոչ հաճելի բուրել։ Այս բույրը կարող է բավականին երկար պահպանվել, ու դա է պատճառը, որ անգամ հաջորդ օրը աշխատանքի գնալուց հետո, երբ թվում է, որ դուք արդեն ամբողջովին սթափ ու հասցրել եք մի լավ լոգանք ընդունել, ձեզնից շարունակում է տհաճ հոտ գալ, որից ձեր կոլեգաներն անմիջապես գլխի են ընկնում՝ նախորդ օրը ձեր կյանքի ամենահանգիստ օրերից հաստատ չի եղել։ 

6. Ձուկ

Այս մթերքը ինչքան էլ որ տեսողությանն օգտակար լինի, բայց ուտողին «ջրահարս» դարձնելու հատկություն ունի։ Ձուկն ուտելուց հետո մարդուց սկսում է տարօրինակ ջրային տհաճ հոտ գալ, որից ևս դժվար է ազատվելը։ Հետաքրքիր է, որ ձկան հոտը կարող է փոխանցվել ոչ միայն քրտինքին, այլ նաև մեզին։ 

7. Սոխ 

Սոխն ու սխտորը կարծես քույր մթերքներ լինեն։ Սակայն այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա․ գիտնականները նշում են, որ առավել հոտավետ է մարդուն դարձնում հենց չեփած սոխը, իսկ արդեն եփած կամ տապակած սոխը կորցնում է հոտավետ դարձնելու իր հատկությունը, և մարդը կարող է հանգիստ ուտել այն, ինչքան որ կցանկանա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել