Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և բախվել ծառին ու խանութի պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրր մարզի բնակիչ 44-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գ. Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել