Հայտարարվել են 2019 թվականին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են այդ վայրեր այցելելու համար տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքներով: Այդ մասին հայտնել է Trip Advisor-ը:

Երկրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջատարը դառնում է Հռոմի Կոլիզեյը: Լուվրը երկրորդ տեղում է, Վատիկանի թանգարանը՝ երրորդում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ազատության արձանը Նյու Յորքում: Տեսարժան վայրերի հնգյակը եզրափակում է Փարիզի Էյֆելյան աշտարակը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Սուրբ ընտանիքի տաճարը Բարսելոնայում, Ֆրանսիական թաղամասը Նոր Օռլեանում (ԱՄՆ), Աննա Ֆրանկի տունն Ամստերդամում, Skydeck Chicago դիտահարթակը Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքում՝ ԱՄՆ-ի Willis Tower-ում, եւ Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել