Ռասել Քրոուն գլխավոր դերն է խաղալու Մարկո Պիեռ Ուայթի՝ բրիտանացի նշանավոր շեֆ-խոհարարի մասին բայոպիկում: Այդ մասին հայտնել է The Guardian-ը: Այդ նորույթին հաղորդակից է դարձրել շեֆ-խոհարարն ինքը. «Ես հենց նոր ստորագրեցի պարտավորագիրը: Ռասելը գրել է սցենարը, նրա ընկերությունը լինելու է ֆիլմի պրոդյուսերը, իսկ նա կլինի ռեժիսորը եւ մարմնավորելու է Մարկոյին»: Նախագծի վրա աշխատանքն սկսվել է հինգ տարի առաջ:
Սկզբում ենթադրվում էր, որ ռեժիսորը լինելու է Ռադլի Սքոթը, իսկ գլխավոր դերում հանդես է գալու Մայքլ Ֆասբենդերը կամ Թոմ Հարդին: Բայց Ուայթն ինքը, ծանոթ լինելով Քրոուին, սկսեց հասկանալ, որ իրեն մարմնավորելու է հենց ինքը, այլ ոչ թե Ֆասբենդերը: Պիեռ Ուայթը հայտնի է դարձել 1990-ական թվականներին այն բանից հետո, երբ 24 տարեկանում դարձավ Harveys ռեստորանի գլխավոր խոհարարը:
1995 թվականին նա դարձավ ամենաերիտասարդ շեֆ-խոհարարը՝ ստանալով Միշլենի երեք աստղերը: Բացի կինոստուդիայից, Քրոուն միջոցներ է ներդնում օրգանական մսի արտադրության բնագավառում, որը մատակարարվում է Սիդնեյի եւ Մելբուռնի ռեստորաններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: