Իսկ ի՞նչ կասեք նոր՝ 2020 թվականը ծովի ափին դիմավորելու մասին։ Առաջարկում ենք մի քանի հիանալի ուղղություններ։
Մատիրա լողափ,Բորա-Բորա, Ֆրանսիական Պոլինեզիա
Մտածում ենք «դրախտավայր», ասում ենք Բորա-Բորա։ Ֆրանսիական Պոլինեզիայի այս կղզին համարվում է լողափնյա հանգստի լավագույն վայրերից մեկը։
Կայո-Կոկո, Կուբա
Կայո-Կոկոն յուրահատուկ վայր է Կուբայում։ Սա անմարդաբնակ կղզի է, որտեղ միայն շքեղ հյուրանոցներ են և երկար լողափեր։
Վարդագույն լողափ, Բագամոր կղզի, Բահամներ
Ավազի այս գույնով լողափ ամբողջ աշխարհում ընդամենը 8-ն են։ Այս լողափ այցելելու լավագույն ժամանակը ձմեռն է, որտեղ այս ժամանակահատվածում տաք է և չկա անձրև։
Սպիտակ լողափ, Բորակայ, Ֆիլիպիններ
Սպիտակ ավազով 4 կմ երկարություն ունեցող այս լողափը Բորակայի այցեքարտն է։ Այստեղ են տեղակայված կղզու ամենաթանկարժեք հյուրանոցները։
Փայլող լողափ, Վադխու կղզի, Մալդիվներ
Գիշերը Մալդիվներում կարող եք հետևել յուրահատուկ բնական երևույթի․ ջուրը լցվում է միլիոնավոր լուսավորվող կետերով, ասես աստղազարդ երկինքը իջել է երկրի վրա։